Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռամենսկոյե և Դոմոդեդովո քաղաքային շրջաններում ևս հինգ անօդաչու է խոցվել։ Այս տարածքների վրա գրոհը շարունակվում է Մոսկվայի ժամանակով 08:30-ից, գրում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայի ժամանակով 09:23-ի դրությամբ ոչնչացվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 22 անօդաչու, ճշտել է քաղաքապետը։

Քաղաքապետի հաղորդումներից հետևում է, որ անօդաչուները խոցվել են Ռամենսկոեի, Դոմոդեդովոյի և Կոլոմնայի վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

«Осторожно, Москва» Telegram ալիքը՝ հղում անելով Ռամենսկոյե քաղաքային շրջանի բնակիչներին, հայտնել է, որ անօդաչուների գրոհի հետևանքով երկու  մասնավոր տուն է հրդեհվել։

Ռոսավիացիան հայտնել է, որ առավոտյան ժամը 08:03-ից սահմանափակումներ են մտցվել Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքում։

Msk1.ru-ն գրել է Վնուկովո օդանավակայանի աշխատանքի սահմանափակումների մասին։

Նոյեմբերի 10-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների վրա 23 անօդաչուի ոչնչացման մասին։ Ռազմական գերատեսչության հաշվետվության մեջ Մոսկվայի շրջանը չի հիշատակվել։