Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնից տեղեկացնում են, որ վախճանվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Մնացականի Ղազարյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Նուբարաշեն փողոց 46 հասցեում գտնվող սգո սրահում, ժամը 17։00-20:00:

Հուղարկավորությունը՝ 12.11.24 թ., ժամը 12։00, նույն վայրից։

Սարգիս Ղազարյանը հեղինակ է 140 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից` 3 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկներ, 1 դասագիրք:

Հիդրավլիկայի ասպարեզում իրականացրել է տեսական, մեթոդական և գործնական ծավալուն հետազոտություններ ստորերկրյա ջրերի բազմաշերտ ֆիլտրացիոն միջավայրում շարժման, ֆիլտրացիոն հակադարձ եզրային խնդիրների լուծման և ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների գնահատման նպատակով օպտիմալացման խնդիրների վճռումների ուղղություններով:

Տեսական և գործնական հետաքրքրություն են ներկայացնում ինժեներական գեոդեզիայի բնագավառում և լեռնային գետերի ձևաչափական պարամետրերի, կախյալ ջրաբերուկների շարժման մեխանիզմի, ափապաշտպան կառուցվածքների տիպերի ու կոնստրուկցիաների ընտրման ուղղությամբ կատարված հետազոտությունները: