Թուրքիայում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ սարսափելի վթար է տեղի ունեցել, հայտնում է տեղական DHA ինտերնետային լրատվական գործակալությունը։

Հաղորդման համաձայն, Իզմիրից Ստամբուլ մեկնող  33 ուղևորով  միջքաղաքային ավտոբուսը շրջվել է։

Թուրքական լրատվամիջոցները որպես պատճառ նշում են մեքենայի կառավարման հսկողության կորուստը։

DHA-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով զոհվել է 2 ուղևոր, վիրավորվել՝ 15 մարդ։

Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։ Ավտոբուսի և վթարի ենթարկված երկրորդ մեքենայի վարորդը ձերբակալվել են։