Իրանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան զինվորականները Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ավելի սերտ համագործակցության ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը:
Բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը գլխավորելով Սաուդյան Արաբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆայադ բեն Համեդ Ալ-Ռուվեյլին կիրակի ժամանել է Իրան։
Սաուդյան Արաբիայի գերագույն հրամանատարը Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերիի հետ։
Երկու գեներալները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմական դիվանագիտության ընդլայնման և երկու մահմեդական երկրների միջև համագործակցության խթանման հարցերը։




























