Թբիլիսիում բողոքի երթի մասնակիցները փակել են Կուր գետի աջ և ձախ ափերը. ոստիկանությունը պահանջել է ազատել ճանապարհը, հայտնում է Грузия Online-ը։

Երթը կազմակերպած Daitove խմբի հիմնադիր Նենսի Վոլանդը սոցցանցերում գրում է, որ պատճառը ցուցարարների ոչ բավարար քանակն է։

«Ոստիկանները մեզ ցրում են, քանի որ մարդիկ քիչ են և տուգանում են»,- հայտնում է նա։

Մեկ այլ մասնակից գրում է, որ ոստիկանությունը «փորձում է մեզ ցրել» և կոչ է անում քաղաքացիներին միանալ երթին։

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները լրատվամիջոցներին հաստատել են, որ հանրահավաքին այնքան էլ շատ մարդ չի հավաքվել, որպեսզի փակեն ճանապարհը և խոչընդոտեն  երթևեկությունը։

Իրավապահները հայտնել են, որ տրվել է նախազգուշացում, որից հետո ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցառումներ։

Սակայն երթը շարունակվում է. ցուցարարները շարժվում են դեպի ակցիայի մեկնարկային կետ՝ Ազատության հրապարակ։

Բողոքի երթի կազմակերպիչ Daitove խմբի ակտիվիստները հայտարարել են, որ նոյեմբերի 10-ից սկսելու են «կաթվածահար անել քաղաքը»։ Նրանք արդեն փակել են երթևեկությունը Մտկվարի գետի աջ և ձախ ափերին, քանի որ, ինչպես նշվում է, երթի մասնակիցները շատ են։

Ինչպես հայտնում է Interpressnews-ը, ըստ ոստիկանության, բողոքի ակցիային այնքան շատ մարդ չկա, որ հարկ լինի փակել ճանապարհը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների շարժումը։

Ոստիկանությունը նաև նշել է, որ սա նախազգուշացում է, որից հետո ակցիայի մասնակիցներին կբացահայտեն և նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցառումներ։

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, իրենք ցրվելու մտադրություն չունեն։ Նրանք նաև նշում են, որ սրանք «վախեցած իշխանությունների գործողություններն են», և այժմ նրանք ավելի շատ մոտիվացիա ունեն շարունակելու բողոքի ակցիաները առաջիկա օրերին։

Ինչպես հաղորդում է Interpressnews-ը, բավականին մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել։