Նոյեմբերի 11-ին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ, որոնք հրավիրել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի մշտական հանձնաժողովը։
Քննարկումների թեման է՝ «Հարցեր, որոնք կներկայացվեն Հայաստանի Հանրապետության չորրորդ ազգային զեկույցում երեխաների իրավունքների ՄԱԿ Համընդհանուր պարբերական մոնիթորինգի ընթացակարգի շրջանակում»։
Լսումներն ընթանում են պատգամավորների, կառավարության եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։











