«ՄԻՐ» հումանիտար ֆոնդի ներկայացուցիչները եւ ռուս զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել մարտական ընկերների՝ բանակային ավիացիայի օդաչուների հիշատակին, որոնց անունները հավերժ մտցվել են «Էրեբունի» ավիացիոն բազայի (ՀՀ) պատմության մեջ։
Ինչպես տեղեկացնում է «Միր» հումանիտար միջազգային ֆոնդի մամուլի ծառայությունը, Երասխի (Արմավիրի մարզ) «Հիշատակի բլուր» հուշահամալիրում «Միր»-ի նախաձեռնությամբ ռուս զինծառայողները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, մարզպետը, վարչության աշխատակիցները, ռուսական թիվ 21 դպրոցի սովորողները, հասարակության ներկայացուցիչները պսակներ են դրել մայոր Յուրի Իշչուկի եւ ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինի կիսանդրիներին, որոնք խփվել են 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զենիթային համալիրից։ «Միշտ կփառաբանենք քաջարի մարդկանց անունները, որոնք պայքարել են հանուն հայրենիքի եւ եղբայրական ժողովրդի, որոնք հերոսաբար իրենց կյանքն են տվել արդարության, ազատության, պատմական հիշատակի համար։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանց սխրանքը հիշեն մեր երեխաները եւ մեր թոռները։ Հավերժ փառք ընկած հերոսներին»,- ասել է «Միր» ֆոնդի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։
Ֆոնդի մտահղացմամբ՝ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային վարչության աջակցությամբ «Հիշատակի բլուրում» ռուս օդաչուներից բացի կկանգնեցվի ռուս խաղաղապահների հուշարձանը, որոնք զոհվել են Լեռնային Ղարաբաղում մարտական առաջադրանքը կատարելիս, ինչպես նաեւ կկանգնեցվի Եղիա մարգարեի անվան եւ Ա.Ս. Գրիբոյեդովի անվան տաճար-հուշարձանը, որին կից կգործի ռազմահայրենասիրական դաստիարակության «Ավանգարդ» մարզամեթոդական կենտրոնը։
Նախագիծը միավորող դեր կկատարի եւ կծառայի համագործակցության ընդլայնմանը գյուղատնտեսության, մշակույթի, տուրիզմի եւ հայրենասիրական դաստիարակության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ներառյալ Նովոռոսիայի նոր օյեկտները։
Աջակցության պատրաստակամություն են հայտնել ՌԴ ՊՆ-ն, գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները, Պետական դումայի շինարարության եւ բնակկոմունալ տնտեսության կոմիտեն, երիտասարդության գործերի դաշնային գործակալությունը, Մոսկվայի մարզի կառավարությունը, Սանկտ Պետերբուրգի, Ստավրոպոլի երկրամասի կառավարությունները, ՌԴ նախագահի Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի ներկայացուցիչը, Մոսկվայի գլխավոր ճարտարապետը։
Մարտերը Լեռնային Ղարաբաղում սկսվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին։ 2020թ. նոյեմբերի 9-ին, ժամը 17.30-ին 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցությամբ հայկական Երասխ գյուղի օդային տարածքում Նախիջեւանի սահմանին (Ադրբեջան) ռուսական Մի-24 ուղղաթիռը ենթարկվեց զենիթային հրթիռի գրոհին։ Ուղղաթիռը կորցրեց կառավարումը եւ ընկավ Հայաստանի լեռնային տարածքում։ Անձնակազմի երկու անդամները զոհվեցին, մեկը տարհանվեց միջին ծանրության վնասվածքներով։ Նույն օրվա երեկոյան ստորագրվեց ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին ղարաբաղյան հակամարտության գոտում։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են, որ Մի-24-ը պատահմամբ է խփվել ադրբեջանցի զինվորականների կողմից Հայաստանի տարածքում։ «Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմին այս ողբերգական միջադեպի առիթով, որը կրում է պատահական բնույթ եւ ուղղված չէր ռուսական կողմի դեմ»,- նշել են ԱԳՆ-ում։ Ադրբեջանական կողմը հայտնել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին։





























