Նոյեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կոտայքի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարզում «Bentley» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:
Պարեկները կարճ ժամանակում ճշտել են ենթադրյալ օրինախախտ վարորդների գտնվելու վայրը, հայտնաբերել նրանց, որից հետո ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարզվել է, որ «Bentley» մակնիշի «23 XX 001» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 19-ամյա Արփինե Մ.-ն, «Mercedes» մակնիշի «27 CL 777» համարանիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Խ.-ն, իսկ մյուս «Mercedes CLS63» մակնիշի «63 HH 666» համարանիշի ավտոմեքենան վարել է 29-ամյա Հարություն Ա.-ն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:




























