Շնորհավորելով նախագահ Ալիևին COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխությանը և կլիմայական մեր նպատակներին: Միաժամանակ անդրադարձանք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին։
Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անցյալ շաբաթ Բուդապեշտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- նշել է նա։




























