Ուկրաինան իրավիճակով պայմանավորված՝ գազի փոխադրման հարցերով կընդլայնի շփումները Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ։ Դրա մասին հայտարարել է Թուրքմենստանում Ուկրաինայի դեսպան Վիկտոր Մայկոն։

«Ուկրաինան Ռուսաստանից գազ չի գնում, ուստի ցանկանում ենք գազ գնել այլ երկրներից և այդ գազը տեղափոխել Եվրոպա։ Ուկրաինան դրա համար մեծ ենթակառուցվածք ունի»,- նշել է դեսպանը։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի և Թուրքմենստանի միջև հին առևտրային ուղիները չեն գործում, իսկ նորերը լրացուցիչ ծախսեր են պահանջում։

Դեսպանը հավելել է, որ Ուկրաինան օգտագործում է Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտային հնարավորությունները։ «Ուկրաինան ձգտում է օգտագործել Եվրոպայի հնարավորությունները»,- հավելել է դիվանագետը։