Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք գլոբալ խնդիրների, տարածաշրջանային դինամիկայի և հետագա համագործակցության ոլորտների շուրջ։ Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես վերահաստատեցի մեր տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման գործում Ադրբեջանի հուսալի գործընկերը մնալու Վրաստանի հանձնառությունը»,-գրել է նա։
Նշենք, որ Ալիևը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։





























