Իզմիրի նահանգի Սելջուկ գավառում (Թուրքիայի արեւմուտք) մասնավոր տանը ծագած հրդեհի զոհ է դարձել մեկ ընտանիքի հինգ երեխա, տեղեկացրել է Habertürk հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ երեխաները տանն էին առանց ծնողների, տան դուռը փակ էր։ Հրդեհի մասին «112» արտակարգ օպերատիվ ծառայությանը տեղեկացրել են հարեւանները։

Պատահարի վայր եկած հրշեջները եւ բժիշկները մի սենյակում  հայտնաբերել են երեք երեխաների մարմինները, որոնք, ինչպես կարծում են փորձագետները, մահացել են շմոլ գազի թունավորումից։ Երկուսը հոսպիտալացվել են, բայց բժիշկները նրանց փրկել չեն կարողացել։

Ամենափոքրը մեկ տարեկան էր, ավագը՝ հինգ, տեղեկացրել է հեռուստաալիքը։ Քննության վարկածով՝ հրդեհն սկսվել էր շրջված էլկտրավառարանից։