Լիբանանում պայթյունի հետեւանքով տուժել են ՄԱԿ-ի առաքելության հինգ խաղաղապահներ, ովքեր հետեւում են տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բուրջ ալ-Շիմալի գյուղի մոտակայքում: Տիր քաղաքի շրջակա տարածքում զրահապատ մեքենան, որի մեջ ֆրանսիացի հերթապահն էր գտնվում, պայթյունի հետեւանքով դուրս է եկել երթեւեկելի տարածքից, հաղորդում է Associated Press-ը:
Բժիշկների տեղեկություններով, ֆրանսիացիներից մեկի վիճակը ծանր է գնահատվում, մյուսների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Բացի այդ, պայթյունի հետեւանքով տուժել է տեղաբնկիներից մեկը, նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում:
Ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչության հարցում: Խաղաղապահների վրա կատարված հարձակումը դատապարտել են Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, Ֆրանսիայի արտգործ նախարար Ալեն Ժյուպենը:




























