Նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «ЗИЛ 130» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։





























