Հնագետները ժամանակակից Իրաքում հայտնաբերել են հինավուրց ճակատամարտի վայրը՝ պատմական ապացույցները համեմատելով ամերիկյան լրտեսական արբանյակների արած գաղտնազերծված պատկերների հետ, հայտնում է CNN-ը։

Մեծ Բրիտանիայի Դարհեմի համալսարանի և Իրաքի Ալ-Քադիսիա համալսարանի հետազոտողները հայտնել են, որ գտել են Քադիսիյայի ճակատամարտի վայրը, որը տեղի է ունեցել մ.թ. 636 կամ 637 թվականներին ՝ մահմեդական արաբների և Սասանյան դինաստիայի բանակի միջև՝ Պարսկաստանի արաբական նվաճման ժամանակ:

Հնագետները կարծիքով՝ ճակատամարտը տեղի է ունեցել ներկայիս Քուֆայից մոտ 30 կիլոմետր դեպի հարավ՝ Նաջաֆ նահանգում, իսկ Դարհեմի համալսարանի հնագիտական ​​հեռահար զոնդավորման մասնագետ Ուիլյամ Դեդմանի վերլուծությունը հաստատվում է տեղում Իրաքի գիտնականների կատարած հետազոտություններով:

Թեև այս ճակատամարտը նշանակալի հաղթանակ էր արաբ մահմեդականների համար և նրանց հնարավորություն տվեց ընդլայնվել Արաբիայի սահմաններից դուրս, դրա ճշգրիտ վայրը նախկինում անհայտ էր:

Ուիլյամ Դեդմանը CNN-ին պատմել է, որ հայտնագործությունը Մերձավոր Արևելքի հնագիտական ​​վայրերի քարտեզագրմանն ուղղված ավելի լայն ծրագրի մի մասն է:

Թիմն ի սկզբանե քարտեզագրում էր Դարբ Զուբայդա ուխտագնացության երթուղին Քուֆայից (Իրաք) Մեքքա (Սաուդյան Արաբիա)՝ օգտագործելով 1970-ականների գաղտնազերծված արբանյակային պատկերները և պատմական տեքստերը, երբ գլխի ընկան, որ նույն տեղեկությունը կարող են օգտագործել իրենց հայտնի ճակատամարտի վայրը հայտնաբերելու համար: