Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մուհամեդ Քեվսերին սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին, եթե ամերիկյան ռազմական օդանավերը կրկին խախտեն Իրանի օդային սահմանը։  Այս մասին տեղեկեցանում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը։

Իրանցի պատգամավորը նշել է, թե օրեր առաջ Իրանում խփված ամերիկյան անօդաչու սարքը վկայում է, որ այդ երկիրը հարձակողական նպատակ ունի։ Նա շեշտել է, թե ամերիկյան անօդաչու հետախուզական սարքերի կողմից Իրանի օդային տարածքը խախտելու դեպքում իրենք կհարվածեն տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին։

Նշենք, որ ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազաներ կան նաեւ Թուրքիայում։  Օրեր առաջ Իրանի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել է Թուրքիային։ «Իրանն արդեն պատրաստված է եւ իր դեմ հարձակման դեպքում առաջին հարվածը հասցնելու է Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի  հակահրթիռային պաշտպանության կայանքին, որից հետո մյուս թիրախներին»,-ասել էր իրանցի գեներալը