Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Ford Transit», Երևանի բնակիչներ 21-ամյա Սարգիս Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Իսահակ Շ-ի վարած, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավրոներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը: 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը: