Հայաստանը եւ Ադրբեջանն աշխատում են տրանսսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմաների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։
«Հիդրոլոգների եւ ինժեներների խումբը Ադրբեջանից եւ Հայաստանից ԱՄՆ ակտիվ աջակցությամբ համատեղ մշակում են տրանսսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա»,- տեղեկացվել է դիվանագիտական առաքելության X-ի էջում։




























