Չինաստանի հարավում Չժուհայ քաղաքի մարզական կենտրոնի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով է 35 մարդ է զոհվել, 43-ը՝ ծանր վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչով տեղի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 19:48-ին, երբ ամենագնացը մխրճվել է մարզական կենտրոնի մոտ հավաքված մարդկանց մեծ խմբի մեջ:
Չժուհայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալը՝ Ֆան ազգնունով 62-ամյա տղամարդը, որը ապաքինման փուլում է, մեքենայում ինքն իրեն դանակահարել էր:
Երեքշաբթի ուշ երեկոյան Reuters-ի լրագրողը հայտնել է, որ մարդիկ սկսել են ծաղկեպսակներ թողնել դեպքի վայրում:
Չժուհայ քաղաքից և Գուանդուն նահանգից հարյուրավոր փրկարարներ են ուղարկվել շտապ օգնություն ցուցաբերելու, իսկ հինգ հիվանդանոցներից ավելի քան 300 բուժաշխատողներ շուրջօրյա աշխատել են՝ կյանքեր փրկելու համար, հաղորդում է Beijing Daily-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ Ֆանին դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է, երբ նա փորձել է փախչել: Նա դանակով ինքնավնասում է կատարել պարանոցին՝ ինքն իրեն ծանր վնասվածք պատճառելով։
Ըստ ոստիկանության՝ նախնական հետաքննությունը պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆանի՝ ամուսնալուծության վերաբերյալ դժգոհության պատճառով։



























