«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ տեղափոխվել է Գարեգին Նժդեհ-5 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակը: Նոր գրասենյակը այժմ գտնվում է Բագրատունյաց 18 հասցեում:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բջջային եւ ֆիքսված կապի բաժանորդները, ինչպես նաեւ նրանք, ովքեր օգտվում են ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ ծառայություններից, կարող են դիմել վաճառքի եւ սպասարկման գրասենյակ ամենատարբեր հարցերով` միացում ցանցին կամ որեւէ սակագնային փաթեթին, հեռախոսանգերի վերծանում եւ այլն:

Նշենք, որ այժմ Հայաստանում գործում է Beeline 84 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից   24-ը Երեւանում: