Մոսկվայի Տուշինսկի շրջանային դատարանը մանկաբույժ Նադեժդա Բույանովային դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին կեղծիքների գործով», հայտնում է ТАСС-ը։

«Դատարանը Նադեժդա Բույանովային մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելու մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակում) և դատապարտել է հինգ տարի վեց ամիս ազատազրկման»,- հայտարարեց դատավորը։
Կողմերի բանավեճի ժամանակ դատախազը Բույանովայի համար 6 տարվա ազատազրկում է խնդրել։

Ըստ մեղադրող կողմի՝ մանկաբույժը մանկական հիվանդանոցում ընդունելության ժամանակ «սխալ է խոսել» երեխայի հոր մասին, ով մահացել է Ուկրաինայի պատերազմի ժամանակ։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է այս փաստի առթիվ քրեական գործ հարուցել։

Կնոջն աշխատանքից ազատել են, որից հետո նա աշխատանքի վերականգնման պահանջ է ներկայացրել։

Մոսկվայի Տուշինսկի դատարանը Բույանովային վերականգնել է աշխատանքի։