Տասնմեկ մարդ վնասվածքներ են ստացել է, երբ Բուենոս Այրեսից Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa-ն Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս բախվել է ուժեղ մրրկայնության, երեքշաբթի հայտնել է ավիաընկերությունը:

Lufthansa-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ «հինգ ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել»,  հաստատելով DPA լրատվական գործակալության հաղորդագրությունը:

«Թռիչքի անվտանգությունը ոչ մի պահի չի վտանգի ենթարկվել»,- հավելել է խոսնակը։

ավիաընկերությունից հայտնել են, որ տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել երեքշաբթի տեղական ժամանակով 10:53-ին անվտանգ վայրէջք կատարելուց հետո:

Boeing 747-8 ինքնաթիռում եղել է 329 ուղևոր և անձնակազմի 19 անդամ։ Ընկերությունից հայտնել են, որ մրրկայնությունը կարճ է տևել և տեղի է ունեցել միջարևադարձային համընկնամ գոտում: