Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է իր վճիռը : Նիստն անցկացվում է Հաագայի Խաղաղության պալատում, որտեղ Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կարդում է Դատարանի վճիռը։

3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։