Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր վարձու բնակարանում հայտնաբերվել է երկու ուսանողի՝ տղայի եւ աղջկա դի, հայտնում է Новости-Грузия-ն։
Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։ Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում։
Ըստ լրատվամիջոցների՝ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 115 հոդվածով՝ ինքնասպանություն։ Սա ստանդարտ հոդված է, երբ մահվան հանգամանքները պարզված չեն. գործը հետագայում կարող է վերանայվել:



























