Պակիստանի հյուսիսում երեքշաբթի 27 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է Ինդուս գետը, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գիլգիթ-Բալտիստանի իշխանությունների հայտարարությունը։
Մնացած ուղևորներից 12-ը անհետ կորել են, իսկ վնասվածքներ ստացած մեկ ուղևոր վթարից ողջ է մնացել։ Ըստ իշխանությունների՝ վթարը տեղի է ունեցել չափից ավելի մեծ արագության և վարորդի՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով։
Ըստ տեղական Geo հեռուստաընկերության՝ հաղորդմամբ՝ ավտոբուսը հարսանեկան երթի մի մասն է եղել: Ավտոբուսն ուղևորվում էր Պակիստանի Չակվալ շրջան, երբ Թելչի կամրջից՝ Դայմեր շրջանի սահմանին ընկել է գետը:



























