Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է  իր ելույթների համար իրենից ներողություն պահանջողներին՝ նրանց հարցադրումներ անելով։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականությունը։ «Հայաստանի հե՞տ զրո խնդիր ունենք, Սիրիայի՞ թե՞ Իրանի: Ասացինք՝ Արաբական գարուն։ Արաբական գարունը այդ երկրներում ժողովրդավարություն բերե՞ց։  Աշխարհի ո՞ր երկրում են անվճար կրթություն պահանջող ուսանողին 19 տարով բանտարկում։ Թուրքիայում ավելի շատ բանտարկված լրագրող կա քան Չինաստանում»,-ասել  է թուրք կուսակցապետը։