Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են Համիլթոնի երկաթուղային անցակետում վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ գնացքի և մեքենայի բախումը տեղի է ունեցել Համիլթոնի երկաթուղային անցումում, որը գտնվում է երկրի ամենամեծ քաղաք Օքլենդից (Հյուսիսային կղզի) 100 կմ հարավ։ Վաղ առավոտյան մարդատար մեքենան, որում եղել է վարորդ և չորս ուղևոր, բախվել է բեռնատար գնացքին։ Մեքենայում գտնվող 3 հոգի տեղում մահացել են, ևս երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Երկրի երկաթուղային տրանսպորտի վարչությունը նշել է, որ անցումը «հագեցած է եղել լուսացույցներով, արգելապատնեշով և լապտերներով, սակայն մեքենայի վարորդը անտեսել է նախազգուշացնող ազդանշանները»։
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայրի զննությունից հետո քննիչները կկենտրոնանան վթարի բոլոր պատճառներն ու հանգամանքները պարզելու վրա։





























