Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI, հակահետախուզություն) աշխատակիցները երկրի արեւմուտքում բռնել են 16-ամյա մի պատանու ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է Le Figaro թերթը։
Ձերբակալումն իրականացվել է դեռեւս նոյեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 8-ին Ազգային հակաահաբեկչական դատախազությունում (PNAT) հաստատել են, որ երիտասարդին ներկայացվել են մեղադրանքներ ահաբեկչական ուղղության հանցավոր խմբավորման գործունեությանը մասնակցության մեջ, նրան կալանավորել են։
Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի մուլյաժ եւ դանակ։ Նշվել է, որ նա ենթարկվել է արմատական գաղափարների ազդեցությանը եւ փորձել է հրազեն ձեռք բերել։ Նա ակտիվորեն հաղորդակցվել է սոցցանցերում, դիտել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչական հոլովակները։ Նա փնտրել է սինագոգի հասցեն Լը Մեն կոմունայում, որը մի քանի կիլոմետր հեռու է իր տնից, գրել է պարբերականը, դեռեւս 2023թ. կանխվել է ահաբեկչությունը։
Նախնական տվյալներով՝ երիտասարդը ակտիվացրել է հարձակման պատրաստությունը 2020թ. հոկտեմբերի 16-ին արմատական իսլամիստի կողմից դպրոցական ուսուցիչ Սամյուել Պատիի սպանության գործով դատավարությունն սկսվելուց հետո։ Բացի այդ, DGSI-ում նշել են, որ հաճախակիացել են ագրեսիայի դեպքերը Ֆրանսիայում հուդայականության ներկայացուցիչների հանդեպ՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող հակամարտության ֆոնին։




























