Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն իրենց արտգործնախարարներին հանձնարարել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի մշակման աշխատանքն ավարտել հունվարին: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած երկօրյա գագաթաժողովի ավարտին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
«Մենք արտգործնախարարներին հանձնարարել ենք Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի մշակման աշխատանքն ավարտել հաջորդ ամիս », - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է նա:
Հիշեցնենք, Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած նիստում հավանություն են տվել Իրանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջովների ընդունմանը:
ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է ընդունել Իրանի իշխանությունների հետ կապված 179 անձանց եւ հաստատությունների նկատմամբ:




























