Եվրոպայի հեռարձակողների միությունը գոհ է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ից: «Մանկական Եվրատեսիլի» գլխավոր պատասխանատու Սիեթսե Բեքերն իր խոսքում նշել է. «Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ իրականացվել է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպայի հեռարձակողների միությունը գերազանց արդյուն են ցուցադրել: Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով, շնորհակալություն հրաշալի համագործակցության համար»:
«Մանկական Եվրատեսիլին» հավատարմագրված էին մոտ հարյուր լրագրող տարբեր երկրներից: Եվրատեսիլյան իրադարձությունները լուսաբանում էին հայտնի պարբերականներ ու հեռուստաընկերություններ: Եվրատեսիլի մամլո պատասխանատու Ջարմո Սիիմը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր հայ լրագրողներին, ովքեր մասնակցել են միջացառմանը:
Եվրատեսիլյան կայքերն ու պարբերականները դրական են արձագանքել` նշելով որ առաջին անգամ այս տարածաշրջանում կազմակերպված «Մանկական Եվրատեսիլը» ավելի քան արդարացրել է նրանց սպասելիքները:



























