ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ նոյեմբերի 13-ին, ճեպազրույցում մեկնաբանել է ադրբեջանցի քաղաքագետ և լրագրող Նազաքեթ Մամեդովայի գործով Բաքվի դատարանի որոշումը, ով նոյեմբերի 6-ին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ դավաճանության և ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար։
«Գիտեք, ես մի կողմից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը Ադրբեջանի քաղաքացու մասին է, մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ մենք մեր կողմից պարզում ենք տեղի ունեցածի հանգամանքները իրավասու մարմինների միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։




























