Հայաստանի եւ հրավիրյալ առաջատար մասնագետների օգնությամբ կվերապատրաստվեն 60 անասնաբույժներ, որոնք իրենց հերթին խորհրդատվական եւ գործնական ծառայություններ կմատուցեն գյուղական համայնքներին: Այսօր, դեկտեմբերի 9-ին «Վրաստանին սահմանակից շրջաններում գյուղատնտեսական նշանակության կենդանիների առողջության վերահսկողություն»  նախագծի շրջանակում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի» տնօրեն Գագիկ Սարդարյանը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ծրագրի իրագործման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի անասնաբույժների համար կկազմակերպվեն համատեղ կոնֆերանսներ երկու երկրների պետական, մասնավոր եւ հասարակական սեկտորների մասնակցությամբ:  

«Ծրագրի իրագործման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ կհաստատվի սերտ համագործակցություն», - հայտարարեց Սերգո Կարապետյանը: