Եվրոպական միության գագաթաժողովը հետաձգել է մինչեւ 2010 թվականի մարտ Սերբիային ԵՄ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տրամադրելու որոշումը: Այդ մասին նշվում է գագաթաժողովի ամոփոփիչ հռչակագրում:
«Սերբիան Հաագայի տրիբունալի հետ լիակատար համագործակցություն ապահովելու առումով, ինչպես նաեւ Կոսովոյի հետ բանակցություններում հասել է էական առաջընթացի: Այդ առաջընթացն անհրաժեշտ է ընդլայնել»,- գագաթաժողովի արդյունքների վարաբերյալ հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Նա հայտնել է, որ ԵՄ Խորհուրդը 2012 թվականի փետրվարին նախարարների մակարդակով կուսումնասիրի Սերբիայի իրավիճակը եւ կփոխանցի այն ԵՄ հերթական գագաթաժողովի քննարկմանը, որը կկայանա մարտին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն` Սերբիային ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն հիմնականում դեմ է արտահայտվել Գերմանիան, որի զորքերը տուժել են Կոսովոյի սերբ բնակչության հետ բախումների ժամանակ:
Ինչ վերաբերում է Չերնոգորիայի ԵՄ-ին միանալու վերաբերյալ ուղղակի բանակցությունների մեկնարկին, ապա դրանք կսկվեն 2012 թվականի հունիսին:




























