Ձերբակալվել են Կալկալայի մասնավոր հիվանդանոցի տերերը, որտեղ այսօր ուժեղ հրդեհ է տեղի ունեցել` հանգեցնելով մարդկային մեծաթիվ կորուստների:
Վերջին տեղեկություններով, որը հաղորդում է Agence France-Presse-ը, հրդեհի զոհերի թիվը հասել է 89-ի:
Հիվանդանոցի տերերին սկզբում կանչել են հարցաքննության, իսկ բաժանմունքում նրանց ձերբակալել են: Նրանց մեղադրանք են ներկայացրել` մեղադրելով սպանության մեջ, քանի որ հրդեհը սկսելուց հետո նրանք լքել են հիվանդանոցը` հիվանդներին օգնություն ցույց տալու փոխարեն:
Հրդեհի ժամանակ հիվանդանոցում գտնվել է մոտ 160 մարդ: Նախնական տվյալներով, շատերը մահացել է ծխի պատճառով:




























