44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մոտ 80 քաղաքացիական անձանց կեսը Արցախում սպանվել է միտումնավոր։ Միտումնավոր սպանվածների մեծ մասը տարեց կամ հիվանդ մարդիկ էին։ Նրանց գլխատել են, խոշտանգել, գնդակահարել։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերի գծով փորձագետ Աննա Մելիքյանը։
«Առնվազն 7 հայուհի եթարկվել է խոշտանգումների եւ գլխատվել է։ Նրանց խոշտանգել են սպանելուց առաջ»,- նշել է նա։
Մելիքյանը հիշեցրել է, որ նման հանցագործություններ Բաքուն շարունակել է կատարել նաեւ 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ։
«Դա դարձել է Ադրբեջանի անպատժելիության հետեւանքը, այդ թվում միջազգային հանրության կողմից»,- ավելացրել է նա։











