Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում անմեղսունակ մոլագար տղամարդու հարձակումից տուժած երկրորդ կինը մահացել է հիվանդանոցում, հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրն իրավապահ մարմիններում:

«Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է արյունալի ողբերգության մանրամասները:

Յակուտիայի 27-ամյա բնիկ Ալեքսեյ Արբուզովը Մոսկվայի դեղատներից մեկում առանց դեղատոմսի ցավազրկող հաբեր է պահանջել: Վաճառողը մերժել է: Կատաղած Արբուզովը վերցրել է մսագործի դանակը եւ հարձակվել է դեղատան այցելուների վրա: Վնասվածքներ հասցնելով մարդկանց, Արբուզովը դուրս է եկել փողոց եւ հարձակվել է անցորդների վրա: Նա դանակահարել է 11 մարդու` հիմնականում տարեց մարդկանց:

Երկու երիտասարդներ փորձել են զինաթափել խելագարին, որը թաքնվել է շենքի մուտքում: Տեղ հասած ոստիկանությունը կանխել է ինքնադատասանը հավաքված ամբոխի կողմից: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Արբուզովին նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: