Գերմանիայի կառավարությունն պետական ​​LNG տերմինալներին արգելել է գազ ստանալ Ռուսաստանից, քանի որ դա հակասում է երկրի շահերին և էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունից լիովին ազատվելու նրա ցանկությանը։ Ռուսական LNG արտահանումն ամբողջությամբ կարող է տուժել Եվրամիության և ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի միջև առևտրային համաձայնագրերի արդյունքում։

Deutsche Energy Terminal ընկերությունը կառավարությանը տեղեկացրել է, որ Բրունսբյուտելի իր տերմինալում պատրաստվում են կիրակի բեռ ընդունել Ռուսաստանից։ Ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունը հրահանգներ է տվել «չընդունել ռուսական հեղուկ գազի ոչ մի մատակարարում... և հրաժարվել դրանք ընդունելուց մինչև հետագա ծանուցումը», ասված է նամակում, որին ծանոթացել է Financial Times-ը։

Արգելքն ընդունվել է «ազգային շահը» պաշտպանելու նկատառումներից ելնելով, ասված է փաստաթղթում։ Ռուսաստանից հեղուկ գազիի թույլտվությունը հակասում է ներկրման տերմինալների կառուցման գաղափարին, որը Գերմանիան և ԵՄ-ն որպես ամբողջություն «ռուսական գազից անկախ» կդարձնեն, հայտարարել են երկրի էկոնոմիկայի նախարարությունում:

2022 թվականին զրկվելով ռուսական գազատարից՝ Գերմանիան արագ կարգով հեղուկ գազի ներմուծման մի քանի տերմինալներ է կառուցել։ Առ այսօր նրանք ռուսական վառելիք չեն ընդունել, թեև գերմանական Sefe ընկերությունը այն Yamal LNG-ից գնելու երկարաժամկետ պայմանագիր ունի։ Բայց, ըստ Kpler-ի, այն գրեթե բոլոր ծավալներն ուղարկում է Ֆրանսիայի տերմինալ, որը վերագազիֆիկացիայից հետո գազը խողովակաշարերով տեղափոխում է եվրոպական այլ երկրներ։ Գերմանիան սկսել է գազատարով գազ ստանալ Ֆրանսիայից 2022 թվականի հոկտեմբերին։

Ռուսական հեղուկ գազի հիմնական ստացողները Ֆրանսիան, Իսպանիան և Բելգիան են։ Այն ներմուծող ընկերությունները աշխատում են երկարաժամկետ պայմանագրերով և կարող են դադարեցնել դրանք միայն համաեվրոպական արգելքի դեպքում: Առայժմ նման արգելքի կոչ է արել միայն Բելգիան։ Սակայն ԵՄ-ի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև առևտրային բանակցություններում հեղուկ գազը կարող է դառնալ սակարկության առարկա, մտադրվելով առաջ մղել ամերիկյան էներգետիկ ընկերությունների միջազգային շահերը: