Ռուսաստանի վեցերորդ գումարման Պետական դումայում «Եդինայա Ռոսիա»-ն կստանա 238 պատգամավորական մանդատ, Կոմկուսը` 92, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` 56, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` 64 մանդատ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական կոմիտեի նախագահի տեղակալ Լեոնիդ Իվլեւը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրություններում քվորումը կազմել է 60,21 տոկոս: Քվեարկությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է 65 մլն 774 հազ. 462 ռուսաստանցի:
Իվլեւի խոսքերով` այդ ցուցանիշը 3,5 տոկոսով պակաս է 2007 թվականի ցուցանիշից: Վեցերորդ գումարման Պետական դումայում «Եդինայա Ռոսիան» ունեցել 315 մանդատ 450-ից: Կոմունիստական կուսակցությունն ունեցել է 57 մանդատ, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 38 պատգամավարական մանդատ, իսկ ՌԼԴԿ-ն` 40 մանդատ:



























