Հռոմում` Equitalia Ֆինանսական գործակալության գրասենյակում, դեկտեմբերի 9-ին նամակ է պայթել, որտեղ ռումբ է գտնվել: Միջադեպի հետեւանքով ձեռքի վնասվածք է ստացել Equitalia-ի տնօրենը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Դատախազ Պիետրո Զավիոտին տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ` դեկտեմբերի 8-ին, ականապատ նամակը հասել է Deutsche Bank-ի շտաբ գրասենյակ, նրա տնօրենի անունով: Այն չի պայթել, բայց միջադեպից հետո Deutsche Bank –ը ուժեղացրել է վերահսկողությունը իր բանկերի անվտանգության համակարգը աշխարհի բոլոր մասնաճյուղերում: Ավելի ուշ նամակը Deutsche Bank ուղարկելու պատասխանատվությունը ստանձնել է իտալական կազմակերպությունը, որը կոչվում է «Անարխիստների ոչ ֆորմալ դաշնություն»: Գերմանական ոստիկանության տրամադրության տակ է հայտնվել իտալերեն մի նամակ, որտեղ ասվում է, որ «երեք ականապատ հաղորդագրություն են ստանալու բանկերը, բանկիրներն, պարազիտները եւ արնախումները»:
Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նրանք կապ ունե՞ն ականապատ այս նամակի հետ:




























