Նիդերլանդներում մաքսավորները Էկվադորից բերված բանանի մեջ հայտնաբերել են 720 կգ կոկաին։ Այս մասին հայտնում է հոլանդական NOS հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատախազների մամուլի հաղորդագրությանը։

Ինչպես հայտնել են լրագրողները, մաքսավորները Էկվադորից բանանի բեռնափոխադրման մեջ հայտնաբերել են 720 կգ կոկաին։

Թմրանյութը հայտնաբերվել է Վլիսինգենի նավահանգստում՝ հերթական ստուգման ժամանակ։

Դատախազներն ասում են, որ կոկաինը փողոցային արժեքը կազմում է մոտ 54 միլիոն եվրո: Թմրանյութը ոչնչացվել է։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրներում բանանի մեջ կոկաին է հայտնաբերվել։