Սահակաշվիլին եւ Իվանիշվիլին կայանալիք ընտրությունների վերաբերյալ բնակչության հարցումների համար վճարել են 100 հազ. դոլար
Խորհրդարանական եւ նախագահական հաջորդ ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ գործարար Բիձինա Իվանիշվիլին մտադիր են միասնական կառավարություն ստեղծեն, որտեղ վարչապետը կլինի Սահակաշվիլին, իսկ խորհրդարանի ղեկավարը` Բիձինա Իվանիշվիլին, կամ էլ հակառակը: Այդպիսի հայտարարությամբ դեկտեմբերի 9-ին հանդես է եկեկել Վրաստանի լեյբորիստական կուսակցության քարտուղար Գեորգի Գուգավան, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
«Միշիստական եւ բիձինիստական ուժերի միջեւ համաձայնությունը արդեն կայացել է»,-նշել են լեյբորիստները:
Նրա խոսքով` Սահակաշվիլին եւ Իվանիշվիլին կայանալիք ընտրությունների վերաբերյալ բնակչության հարցումների համար վճարել են 100 հազ. դոլար:
«Ամերիկացիների դիրիժորությամբ նրանց պատվիրած եւ ֆինանսավորված կեղծ հարցումները եւս մեկ անգամ ապացուցում են մեր հայտարարությունների ճշմարտացիությունը: Վրաստանի դեմ ուղղված գործարքը արդեն կնքված է»,- նշել է կուսակցության քարտուղարը, ընդգծելով, որ նրանք միասին կշարունակեն պետության քայքայման կուրսը եւ նրանց կանգնեցնելու միակ միջոցը բողոքի ակցիաներն են, որն էլ լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է իրականացնել:
«Մենք մեր երկրում չպետք է թույլատրենք հերթական աղետալի ֆարսի խաղարկումը»,-հայտարարել է լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչը:




























