Նորվեգիայի հարավում գտնվող Կոնգսբերգ քաղաքում  այսօր` դեկտեմբերի 9 –ին,  երեւանյան ժամանակով ժամը 17:00-ին,  անհայտ չարագործը ներխուժել է վարսավիրանոց եւ պատանդ վերցրել մի քանի մարդու:

Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն,  պատանդների ազատ արձակման նպատակով հատուկ գործողություններ են իրականացվել, որի ընթացքում հանցագործը ձերբակալվել է: Տուժածներ չկան: Հարձակվողի անունը չի հրապարակվում: