Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ՝ Սուխումի կենտրոնում, բողոքի ցույցի ժամանակ հնչել են կրակոցների նման ձայներ, հաղորդում է տեղական Respublica հրատարակությունը, ինչպես նաև ТАСС-ի և РИА Новости-ի թղթակիցները։
Ոչ ոք չի տուժել, հայտնում է Respublica-ն։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը և ՆԳՆ ղեկավար Ռոբերտ Կյուտը դուրս են եկել ցուցարարների մոտ և խոստացել նրանց պահանջները փոխանցել նախագահ Ասլան Բժանիային։
Աբխազիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր, խորհրդարանի շենքի մոտ ակցիան կապված է պատգամավորների՝ ներդրումային գործունեության մասին ռուս-աբխազական համաձայնագիրը քննարկելու և վավերացնելու ծրագրերի հետ։ Պատգամավորները հետաձգել են նիստը, հաջորդ հանդիպման օրը դեռևս չի նշվում։
Խորհրդարանի շենքի մոտ պարիսպը քանդվել է բեռնատարի միջոցով, սկսվել են բախումներ ուժայինների հետ։

Հասանելի է
русский


























