Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր` դեկտեմբերի 9-ին,  բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում ընդդեմ երկրի ԵՄ անդամակցության:

Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ցուցարարները պահանջել են, որ Բելգրադն անհապաղ դադարեցնի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու բանակցությունները:

Ակցիան կազմակերպվել է Սերբական ռադիկալ կուսակցության կողմից: «Եվրամիությանն անդամակցությունը կնշանակի մեր երկրի վերջնական ոչնչացում»,-հանրահավաքում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Դրագան Թոդորովիչը: Ընդդիմադրի խոսքով` առաջիկա երեք ամսվա ընթացքում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կգործադրեն բոլոր ջանքները` ստիպելու համար, որ Բելգրադը կատարի նրանց բոլոր պահանջները, եւ, ամենակարեւորը, կամավոր ճանաչի Կոսովոյի անկախությունը: