Շվեյցարիան ընդարձակել սիրիացի այն պաշտոնյաների ցուցակը, ում արգելվում է մուտք գործել Շվեյցարիայում: RBC-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, հաղորդում է, որ պաշտոնական Բեռնը արգելել է եւս 18 սիրիացի պաշտոնատար անձանց մուտքը Շվեյցարիա: Նրանց շարքում են սիրական բարձրաստիճան զինվորականներ եւ ՆԳՆ համակարգի ղեկավարներ:
Այժմ Շվեյցարիայի արգելվում է մտնել 74 սիրացի պաշտոնյաների: Բացի այդ, շվեյցարական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Սիրիական կոմերցիոն բանկի նկատմամբ: Նշենք, որ որ վերջերս մի շարք երկրներ եւ կազմակերպություններ, այդ թվում Եվրամիությունը եւ Արաբական երկրների լիգան պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի հանդեպ:




























