ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիա, որին մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:

Ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին։

«Մենք ցույց ենք տալու, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են Cop 29-ը բռնապետական պետության ներսում իրականացնելուն, ոչ թե սոլիդար են Cop 29-ի խորագրի, այլ այն գործընթացների հետ, որ իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Արցախի բնակիչների նկատմամբ»,–ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ նշելով, որ բողոքի ցույցը COP 29-ը Ադրբեջանում իրականացնելու որոշման դեմ է։