Սուխումի կառավարական շենքերի համալիրի մոտ ցուցարարները պահանջել են Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի հրաժարականը, գրում է РИА Новости-ն։
«Թող խաղաղ հեռանա, թող գեղեցիկ ձևով հեռանա, մենք չենք ուզում պատուհաններ ու դռներ ջարդել»,- հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ներկա պահին անվտանգության ուժերն արգելափակել են խորհրդարանի և նախագահի աշխատակազմի մուտքերը, նրանց առջև ցուցարարների հոծ բազմություն է, որը չի ցրվում, բայց չի համարձակվում ներխուժել խորհրդարան։
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն պատգամավորների որոշմամբ նիստը չեղարկվել է։



























