Մոտ 30 քաղաքացիներ «Կիլիկիա» ավտոկայանի մոտ ճանապարհ էին փակել, որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացել են: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այժմ երթեւեկությունը վերականգնված է:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ են փակել ճանապարհը, այդ պատճառով էլ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է գտնվել:

Մեր տեղեկություններով Արմավիր գնացող երթուղայինի աշխատանքն է դադարեցված, ինչի պատճառով էլ փողոցում կանգնած մնացած ուղեւորները եւ վարորդները իրենց բողոքն են արտահայտել:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել և հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։

Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկաններ