Ադրբեջանցի անօրինական ներգաղթյալը, որը Տուլա քաղաքում տղամարդու էր դանակահարել, երկու տարի հետախուզվում էր Սերգիև Պոսադում կրկնակի սպանության համար, հայտնում է Readovka-ն։
Ըստ հրապարակման՝ տղամարդուն դանակահարած մարդասպանը միջազգային հետախուզման մեջ է։ Նա և իր հանցակիցը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին փորձել են սպանել երկու մարդու, որից հետո փախուստի են դիմել։
Երկու ներգաղթյալների նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել «Սպանության փորձ» հոդվածով։
Ադրբեջանցին հայտնվել է Տուլայում, որտեղ օրերս դաժանորեն դանակահարել է մի տղամարդու։ Սպանությունից հետո ներգաղթյալը փախել է Կալուգայի շրջան, սակայն այնտեղ ամեն ինչ իր ծրագրածով չի ընթացել։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ տուժողին հաջողվել է վիրավորել հանցագործին, ինչի պատճառով էլ նա հոսպիտալացվել է։ Ապօրինի ներգաղթյալ մարդասպանի համար հիվանդանոց են եկել քննիչները. Նրա հանցակցի ճակատագիրը դեռ անհայտ է, գրում է Московской Комсомолец-ը։




























