Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի երկու ուսանող կռիվ են սկսել բուհի դռների մոտ: 

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, օտար լեզուներրի երկրորդ կուրսի ուսանողներ Դավիթ Ալավերդյանը և Արթուր Ստեփանյանը վեճի են բռնվել բուհի դռների մոտ: Վեճը թեժացավ. երիտասարդները սկսել են իրար քաշքշել: Այդ պահին վրա հասավ հրշեջ-տեսուչ Արամայիս Սարգսյանը` կռվողներին բաժանելու: Այդ պահին երիտասարդներից մեկը` առայժմ հայտնի չէ ով, հանեց գազային ատրճանակը և սկսեց կրակոցներ արձակել: Իրարանցումը տեսնելով` ուսանողները մոռացան թշնամանքը և վայրկենապես դիմեցին փախուստի:

Տեղում մնացած Արամայիս Սարգսյանը դեպքի մասին հաղորդեց Ոստիկանույուն:

Ոստիկանության մամլո ծառայությունում հաստատել են տեղի ունեցածը` հավելելով, որ գործի հանգամանքները պարզվում են, երիտասարդները` որոնվում: Կատարվում է հետաքննություն: